top of page

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում զեղչել ուսանողների ուսման վճարի 25 տոկոսը

Apr 15, 2020
1 min read

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը կոչ է անում Հայաստանում արտակարգ դրության պայմաններում զեղչել ուսանողների ուսման վարձը: Զոհրաբյանը այս մասին ասաց ԱԺ ապրիլի 15-ի նիստում:

 «Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում: Ինձ դիմել են բուհերի բազմաթիվ ուսանողներ, որոնց խնդրանքը մեկն է, որ այս ֆորսմաժորային իրավիճակում ուսման վարձը առնվազն 25 տոկոսով զեղչվի: Մենք ճանապարհային քարտեզ ենք մշակել, միջոցառումների ցանկ ենք ձեռնարկել սոցիալապես տարբեր թիրախների համար և լավ ենք արել:  Բայց կարծում եմ, որ միջոցառումների մի փաթեթ էլ պետք է նախատեսվի ուսանողների համար: Ուսանողների ծնողների գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով զրկված է աշխատելու հնարավորությունից և չի կարողանալու ուսման վարձը վճարել»,-ասաց նա:


Նա նշեց, որ ինքը որպես պատգամավոր այդ առաջարկը գրավոր կներկայացնի:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 
 
 

Comments


bottom of page