Նա մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն. Աշոտ Մինասյան

«Այն, որ կարող են երթ կազմակերպել եւ գնալ բազում սադրանքների, դրանից իրազեկ ենք, այն, որ արգելելու ենք, ժմանակը ցույց կտա, թե ոնց ենք արգելելու: Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավաքված են այստեղ: Ինքը մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն: Ինչո՞ւ է համառում ու չի գնում, ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք վիլայեթ դառնա՞նք թուրքերին:
Իմ մոլորված ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ծանր է մեր վիճակը: Նա պետք է հեռանա եւ գա մեկը, որը պետք է պետություն ներկայացնի: Նիկոլ Փաշինյանը տանում է նրան, որ մենք էլ հայրենիք չունենա՞նք»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։
Աշոտ Մինասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը այս ամենի համար մեկ մեղավորն է, ոչ թե պատասխանատուն. «Պատասխանատվություն հասկացող մարդը վաղուց հրաժարական տված պետք է լիներ: Ցավոք, այդ մարդը չի գիտկցում, թե ինչ արհավաիրքի առջեւ է կանգնացրել իր ժողովրդին: Նա կարողէ մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից»:
Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտրարությանը, ըստ որի ընդդիմություն գործողությունները լիտար բունտ է՝ նշելով. «Ինչ է նշանակում էլիտար բունտ: Դա այն մարդկանց ընդվզումն է, որոնք հասկանում են, որ կորցնում են հայրենիք: Ինքը էլիտար բառի իմաստը հասկանո՞ւմ է»:




Comments