top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նա Հայաստանում իշխելու որևէ լիազորություն չունի. Արա Հակոբյան


Այսօր Հայաստանում, փաստացի, իշխանություն չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը «Ավելի ծանր բան կա, Հայաստանի պետականությունն է վտանգված։ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ տարբեր պետություններ, այդ թվում՝ մեր թշնամի պետությունները, Հայաստանի մասին որոշումներ են ընդունում, և այդ որոշումներին Հայաստանը չի մասնակցում»։

Արա Հակոբյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման արդյունքում օր առաջ հեռանալու է. «Նա Հայաստանում իշխելու որևէ լիազորություն չունի։ Նիկոլ Փաշինյանը կմնա այնքան, ինչքան մենք թույլ կտանք»։ Արա Հակոբյանի խոսքով՝ «Ազգային օրակարգը» բանավոր կոչից բացի պատրաստվում է, որպես 17 կուսակցությունների մաս կազմող ընդդիմադիր ուժ, գրավոր դիմել դատախազությանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page