top of page

ՅՈՒՆԻՍԵՖ-ը` 2021 թվականի առաջին օրը ծնվածների կյանքի միջին տևողության վերաբերյալ

Jan 1, 2021
1 min read

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում նշվում է, որ Նոր տարվա առաջին օրը աշխարհում ավելի քան 370 000 երեխա կծնվի, Ռուսաստանում կծնվի ավելի քան 45 000 երեխա: Այս մասին , հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր տվյալների համաձայն՝ Ամանորի առաջին օրը ամբողջ աշխարհում կծնվի ավելի քան 370 000 երեխա»,- հայտնել են կազմակերպությունից: «Նրանց կյանքի միջին տեւողությունը կլինի 84 տարի»:

Ռուսաստանում, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումների, 2021 թվականի առաջին օրը կծնվի 4836 երեխա, իսկ նրանց կյանքի միջին տեւողությունը կլինի ավելի քան 88 տարի:

Ռուսաստանում տղաների ամենատարածված անունը Իվանն է, իսկ աղջիկների համար՝ Մարիան: Աղջիկների համար Մարիա անվան տարբերակները շարունակում են մնալ ամենատարածվածը Լեհաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Խորվաթիայում եւ ԱՄՆ-ում:

Ակնկալվում է, որ հունվարի 1-ին ամենամեծ թվով երեխաներ՝ մոտ 60 000, լույս աշխարհ կգան Հնդկաստանում: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշ ունեցող այլ երկրներից են Չինաստանը, Նիգերիան, Պակիստանը եւ Ինդոնեզիան:

 
 
 

Comments


bottom of page