«Յունիբանկ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մաքրուհին
Jul 6, 2022
1 min read

Պայթյունը տեղի է ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում։ «Տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,-հայտնում են բանկից։




Comments