Մրցույթ՝ գիտնականների համար. երկու հաղթողներին կշնորհվի 250 000-ական դոլար պարգև. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգացման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեությանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին: Մրցանակի շրջանակում ընտրվում է երկու հաղթող, որոնց շնորհվում է 250 000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև։ Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով: Մրցանակի, ինչպես նաև հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և մրցանակի պաշտոնական կայքէջից: Մասնակցության դեպքում թեկնածուները իրենց տվյալները մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը պետք է ուղարկեն international@escs.am էլ. փոստի հասցեին:




Comments