top of page

ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին

Jun 27, 2022
1 min read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք մասնակցելու հունիսի 28-ից 30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։ Հանձնաժողովից հայտնում են, որ Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page