ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի
- Oct 3, 2022
- 1 min read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Հանձնաժողովից հայտնում են, որ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:







Comments