Հայաստանում շաքարավազի գները դեռևս բարձր են մնում. ՄՊՀ
Dec 28, 2021
1 min read

Հայաստանում շաքարավազի գները դեռեւս բարձր են մնում։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։ Պաշտոնյայի խոսքով՝ դրանք ավելի բարձր են, քան 2019 կամ 2020 թվականներին։ «Սակայն վերջին ամիսներին շաքարավազի գները գրեթե չեն աճել։ Մայիսին շաքարավազի 1 կիլոգրամն արժեր 390 դրամ, իսկ այժմ՝ ընդամենը 400 դրամ»,-նշեց Գեւորգյանը։ Նա նաեւ նշեց, որ դարչնագույն շաքարավազից սպիտակ շաքարավազ արտադրող երկու գործարանները հումքի մատակարարման հետ կապված դժվարությունների պատճառով այս տարի գրեթե չեն աշխատել։




Comments