top of page

Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների

Apr 22, 2021
1 min read

Ապրիլի 23-ին, կեսգիշերին՝ ժամը 23։59-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտ «Ռեքվիեմ»՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։ Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը։ Նշենք, որ նախագիծն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

Նախագծի ղեկավարը և պրոդյուսերն Անուշ Քոչարյանն է, նախագծի ղեկավարը՝ Ֆելիքս Բաբուրյանը։

 
 
 

Comments


bottom of page