top of page

Մոտ օրերս կլսեք իմ արձագանքները. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Jan 28, 2022
1 min read


Պետությունները զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանանք ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքացիների անվտանգությունը. այս առումով այս պարզ ճշմարտության լավագույն դրսեւորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին՝ հայկական բանակի կազմավորման 30 ամյակին Սարդարապատ այցելելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, Զինված ուժերին, սպաներին ու զինվորներին»,- նշել է երրորդ նախագահը։ Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններին, Սերժ Սարգսյանն ասաց. «Մոտ օրերս կլսեք իմ արձագանքները. տեւական, հանգամանորեն կարձագանքեմ»։

 
 
 

Comments


bottom of page