Մոսկվան պատրաստ է, Ուկրաինայի կառուցողական դիրքորոշման դեպքում, գալ Կիևի հետ բանակցություններին

Ռուսական կողմը պատրաստ է վերադառնալ Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ, հենց որ Կիեւը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի եւ պատասխան ներկայացնի Մոսկվայի առաջարկներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Բանակցությունները սառեցնելը, դրանք դադարի վիճակի բերելը մեր նախաձեռնությունը չէր։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին, հենց որ Ուկրաինան կառուցողական դիրքորոշում ցուցաբերի, ներկայացնի, գոնե, արձագանք մեր փոխանցած առաջարկություններին»,- ասել է նա։ Ռուդենկոն նաեւ ավելացրել է, որ ուկրաինական կողմի հետ խաղաղ պայմանագրի հարցում Մոսկվան «կկողմնորոշվի Կիեւի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման, այլ ոչ թե Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիկ Պոդոլյակի հայտարարության հիման վրա։




Comments