top of page

Մոսկվան հույս ունի, որ նախընտրական շրջանը Հայաստանում կանցնի կառուցողական մթնոլորտում. Զախարովա

Mar 18, 2021
1 min read

Մոսկվան հույս ունի, որ նախընտրական շրջանը Հայաստանում կանցնի երկարաժամկետ արդյունքին միտված կառուցողական մթնոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը մենք Հայաստանի ներքին գործն ենք համարում: Մենք արձանագրել ենք, որ կողմերը կարողացել են պայմանավորվել ամսաթվի շուրջ, եւ հուսով ենք, որ նախընտրական շրջանը կանցնի երկարաժամկետ արդյունքին միտված կառուցողական մթնոլորտում»,- ասել է նա:

 
 
 

Comments


bottom of page