top of page

Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Jun 2, 2022
1 min read

Վաղը՝ հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։ Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։

 
 
 

Comments


bottom of page