Մոսկվայում սկսվել են «Ռոսատոմի» եւ ԱԷՄԳ-ի ղեկավարների՝ Լիխաչովի եւ Գրոսիի բանակցությունները
- Dec 22, 2022
- 1 min read

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին բանակցելու համար մեկնել են պետական կորպորացիայի Օրդինկայում գտնվող շենք։ Այս մասին Telegram-ալիքում տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի անվտանգության հարցը։ «Զվեզդա» Telegram-ալիքը ցուցադրել է կադրեր, թե ինչպես են Լիխաչովը եւ Գրոսին մտնում բանակցությունների սենյակ։ Դեկտեմբերի 21-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել էր, որ ռուսական կողմը դեկտեմբերի 22-ին ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ խորհրդակցություններում սպասում է գործակալության հետ փոխըմբռնման Զապորոժիեի ԱԷԿ-ում պաշտպանության գոտու կոնկրետ պարամետրերի հարցում եւ ակնկալում է առաջընթաց այս ուղղությամբ։







Comments