Մոսկվայում Հայ իրավաբանների ասոցիացիան աջակցություն կցուցաբերի ֆիզիկական և իրավաբանական անձանց
Mar 3, 2021
1 min read

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Հանձնակատարի գրասենյակը:
Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը:




Comments