top of page

Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

Nov 18, 2019
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին  մինչև 2025 թվականակը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ փաստաթղթի մշակմանը, միության շրջանակներում թվայնացման օրակարգին, ինչպես նաև տեխկանոնակարգերի և մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառնության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից առկա խորընդոտների վերացմանն առնչվող խնդիրները: Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել տասնյակ նախագծերի շուրջ, այդ թվում անդրադարձել ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանն ուղղված միջոցառումների ծրագրին:

 
 
 

Comments


bottom of page