top of page

Մոսկվայի օդանավակայաններում 30-ից ավելի չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Nov 27, 2021
1 min read


Մոսկվայի օդանավակայաններում մառախուղի պատճառով հետաձգվել եւ չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին հայտնել է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Յանդեքս. Ռասպիսանիե» ծառայությանը։ Աղբյուրի համաձայն՝ «Վնուկովո» օդանավակայանում յոթ չվերթ է հետաձգվել, երկուսը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովո»-ում ինը չվերթ է հետաձգվել: Ամենաբարդ իրավիճակը մայրաքաղաքի «Շերեմետեւո» օդանավակայանում է, որտեղ հետաձգվել է յոթ չվերթ, եւս ինը չվերթ չեղարկվել է։

 
 
 

Comments


bottom of page