top of page

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանն առցանց Բաց դռների օր է անցկացնելու. ԿԳՄՍՆ

Feb 3, 2022
1 min read


Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2022 թ. փետրվարի 20-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնելու է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի կլինի հատուկ հարթակում՝ ռուսերենով, անգլերենով, չինարենով: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բաց դռների օրվա շրջանակում ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին, կիրականացվի տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար 2022 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվի առցանց խորհրդատվություն ֆակուլտետների դեկանների և ընդունող հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Բաց դռների օրը նախատեսվում են նաև ընթացիկ կրթական ծրագրերի ներկայացում և Մոսկվայի պետական համալսարանի կրթական ու գիտական շենքերի վիրտուալ շրջայցեր: Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին:

 
 
 

Comments


bottom of page