top of page

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով ՀՀ է վերադառնում 203 քաղաքացի

Apr 22, 2020
1 min read

Քիչ առաջ «S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր է դարձել ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։ 

 
 
 

Comments


bottom of page