top of page

Մոնրեալում բացվել է Կոմիտասի հուշարձանը

Sep 6, 2020
1 min read

Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում երեկ բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջից: «Հայ դատի» գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանճարի արձանի հեղինակը Մոնրեալում ապրող քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է:

«Հայ ժողովրդական երգի հայրը՝ Կոմիտասը, ֆիզիկապես վերապրեց 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը, բայց  հոգեբանական ցավին չդիմացավ»,- ասվում է քանդակի լուսանկարներին կից նկարագրության մեջ։


 
 
 

Comments


bottom of page