Մշտադիտարկումներ մայրաքաղաքի մանկապարտեզներում
Jun 26, 2020
1 min read

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում խստորեն հետևում են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը` մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների ջերմաչափմանը` օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը: Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:




Comments