top of page

Մնում է միայն հասկանալ, թե ով կդառնա ԲԴԽ նախագահ, ով կլինի նրանց սրտով. Սամսոնյան

Mar 19, 2021
1 min read

Ստացվում է, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել դատարանների եւ դատավորների վրա Բարձրագույն դատական խորհրդի միջոցով: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա հարցադրում արեց, թե իշխանությունը ում կորոշի նստեցնել ԲԴԽ նախագահի աթոռին:

«Մնում է միայն հասկանալ, թե ով կդառնա ԲԴԽ նախագահ, ով կլինի նրանց սրտով, ով կիրականացնի նրանց սեւ գործը՝ ուղղված դատավորների դեմ»,-ասաց Սամսոնյանը:

 
 
 

Comments


bottom of page