top of page

Մյասնիկյան համայնքում մասնակի վերանորոգվում է 1967 թ. կառուցված մշակույթի տունը

Sep 1, 2021
1 min read

Մյասնիկյան համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են՝ մասնակի վերանորոգվում է 1967 թվականին կառուցված մշակույթի տունը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:


Շինաշխատանքներն իրականացնում է «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն: Ծրագրի իրականացմամբ կլուծվի շենքի հետագա պահպանման խնդիրը և համայնքում զարկ կտրվի մշակութային կյանքի ակտիվացմանը:


Հիշեցնենք, որ սուբվենցիոն մյուս երկու ծրագրով էլ նախատեսված է Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցի ասֆալտապատում՝ 7416 քմ և 1968 թվականին կառուցված մանկապարտեզի ցանկապատում:

 
 
 

Comments


bottom of page