top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» գիրքը կներկայացվի ընթերցողին



Արձակագիր Մհեր Իսրայելյանի նոր՝ «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուն կներկայացվի ընթերցողին։ Օգոստոսի 19-ին, ժամը 18:00 «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում կկայանա գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը՝ XXI-ի մատենաշարով:

Շնորհանդեսի ընթացքում կանցկացվի նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը: Ի դեպ, նրա «Միստիկա» նկարը Մհեր Իսրայելյանի նոր գրքի շապիկին է: Նշենք, որ Մհեր Իսրայելյանի նոր ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը՝ մեծ հայրենիքը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:

Գիրքը նվիրված է շարքային Վարդան Ամալյանին, որ պիտի գրող դառնար, և Արցախի համար անմահացած բոլոր տղաներին ու աղջիկներին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page