top of page

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին

Mar 24, 2021
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համագործակցությանը ԵԱՏՄ շրջանակներում:

 
 
 

Comments


bottom of page