top of page

Մհեր Գրիգորյանն ընդունել է Մատեո Պատրոնեին

Sep 30, 2021
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունն առանցքային մի շարք ոլորտներում: Հատկապես ընդգծվել է Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին ֆինանսների հասանելիության նպատակով ֆինանսական գործիքների մշակման, Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել կապիտալի շուկայի զարգացման և ՊՄԳ (պետություն-մասնավոր գործընկերություն) գործիքակազմի ակտիվացման անհրաժեշտության շուրջ:

 
 
 

Comments


bottom of page