top of page

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով նախարարին

Apr 22, 2022
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Մակսատ Մամիտկանովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ:

 
 
 

Comments


bottom of page