top of page

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Jun 11, 2019
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար:

Հանդիպմանը զրուկացիները մտքեր են փոխանակել ոլորտային ռազմավարությունների և ընդհանուր Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում մշակել որակյալ և իրական ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մարտահրավերները բացահայտելու և Հայաստանի զարգացման տեսալականը ներկայացնելու համար:

Երկուստեք կարևորվել է բաց ու կառուցողական մթնոլորտում ներդաշնակ և համակարգված ռազմավարական փաստաթուղթ մշակելու և հետագայում այն իրականացնելու անհրաժեշտությունը: #Փոխվարչապետը խոսել է գործընթացի բարդությունների և դրանք հաղթահարելու Կառավարության պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի փորձագիտական ներուժը կնպաստի այս գործընթացի արդյունավետ իրականացմանը:

 
 
 

Comments


bottom of page