top of page

Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի առաջիկա խաղին

Mar 29, 2021
1 min read

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի՝ Իսլանդիայի դեմ խաղում: Սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Հերթական կարևոր հանդիպումն Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ հավաքականին։ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։

 
 
 

Comments


bottom of page