top of page

Միրզոյանը հանդիպել է Միգել Անխել Մորատինոսի հետ

Sep 26, 2021
1 min read

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին։

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի անդամ, կարևորում է դաշինքի նպատակները, որոնք ուղղված են ներառական հասարակությունների կառուցմանը, ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության ամրապնդմանը։

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման և այդ նպատակով միջազգային հանրության ներգրավման անհրաժեշտությունը։

 
 
 

Comments


bottom of page