top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցչի հետ


Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page