top of page

Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին

Dec 25, 2020
1 min read

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

«Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական եւ քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page