Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր
Oct 14, 2022
1 min read

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:




Comments