top of page

Միջպետական ճանապարհի վրա սկսել են միջին նորոգման աշխատանքները

Jun 26, 2020
1 min read

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ54+000-կմ56+324 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Նշենք‚ որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 87 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներ:

 
 
 

Comments


bottom of page