top of page

Միջադեպ է գրանցվել Վերին Շորժայի սահմանային հատվածում․ ՊՆ

May 25, 2021
1 min read

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Այս մասին Anews.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ ՊՆ-ի, մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։

 
 
 

Comments


bottom of page