top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԻՊ–ի գրասենյակի դիմաց մարդու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՄԻՊ–ի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որեւէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որեւէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Ինչպես Anews.am-ը տեղեկանում է ՄԻՊ–ի աշխատակազմից, դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաեւ ցուցաբերել առաջնային օգնություն:


Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Տղամարդու վիճակը ծանր է, նա ստանում է համապատասխան բուժօգնություն։

Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջեւ ինքնահրկիզվել է, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page