top of page

ՄԻՊ-ն ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

May 6, 2021
1 min read

Ռուսական կողմի հետ համագործակցությունը կարեւոր է նրանով, որ Հայաստանի Սյունիքի մարզում կան ռուս զինծառայողներ, ովքեր մասնակցում են տեղի բնակչության անվտանգության ապահովմանը:

ՀՀ օմբուդսմենը իր ռուս գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրները: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով, ՄԻՊ-ը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:

«Միջազգային իրավունքի համաձայն, սահմանային գործընթացները, այդ թվում՝ սահմանների բաժանումը, չպետք է խանգարեն մարդկանց առօրյա կյանքին, ինչպես դա տեղի է ունենում Գեղարքունիքի եւ, հատկապես, Սյունիքի մարզերում, որտեղ շատ բնակավայրերում մարդիկ պարզապես չեն կարող տեղաշարժվել կամ ազատորեն տնօրինել իրենց հողը»,- ընդգծեց Թաթոյանը:

 
 
 

Comments


bottom of page