top of page

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն վերադրաձվել է բժշկական կենտրոնում անհարկի վճարած 460 հազար դրամ գումարը

Jun 7, 2022
1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ բժշկական կենտրոնում ՍԻՀ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ կատարվել է կորոնարոգրաֆիա, որից հետո՝ սրտի կորոնար անոթների ստենտավորում, ինչի համար վճարել են 460.000 ՀՀ դրամ: Սակայն, հետագայում տեղեկացել է, որ տրամադրված բուժօգնությունը պետք է իրականացվեր պետական պատվերի շրջանակներում, որից հետո դիմել է բժշկական հաստատության ղեկավարին վճարած գումարը հետ ստանալու համար, սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աջակցությամբ խնդիրը շտկվել է, և գանձված գումարը հետ է վերադարձվել:

 
 
 

Comments


bottom of page