top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մինչև այս գործընթացի վերջակետը չդրվի այս համակարգում բարեփոխումների մասին խոսել չենք կարող.Գրիգորյան


«Կրթությունը շատ կարեւոր ոլորտ է, կրթություն է պետք, որպեսզի այստեղ ճառ ասենք, կրթություն է պետք, որ զանգ կախվի։ Ես հետեւել եմ գլխադասային հանձնաժողովի աշխատանքին, եւ այսօր լսեցի պարոն Դումանյանի պատասխանները եւ հետպատերազմյան վախերս մեկով էլ ավելացան։ Այդ վախն այն է, որ օրեր անց այստեղ ենք գալու եւ ասելու ենք՝ այ մարդ, մեզ վրա վերջին շրջանում Կրթության նախարար չի գալիս։ Չգիտեմ՝ Վահրամ Դումանյանը հիմա ինձ լսո՞ւմ է, թե ոչ, բայց ուզում եմ հասկանալ՝ ինքն իրոք մտածո՞ւմ է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները զարգացել են, կրթական մակարդակը աճել է խորհրդային շրջանում միայն նրա համար կամ էլ նաեւ նրա համար, որ ռեկտորների պաշտոնները նշանակովի են եղել»,–այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորի ելույթի կեսից միայն նախարարը ներս մտավ ԱԺ նիստերի դահլիճ, Սրբուհի Գրիգորյանը դիմելով նրան՝ շարունակեց.

«Բուհական զարգացման աճի տեմպերի դանդաղման պատճառը ոչ թե ռեկտորների պաշտոնների նշանակովի չլինելն է, այլ այն, որ շուկայական հարաբերությունները մուտք են գործել բուհեր եւ բուհերը վերջին շրջանում ցավոք թումանյանական Գիքորի օրն են ընկել եւ «էստի համեցեք» են կանչում։ Բոլոր նրանք, ովքեր կարող են վճարել, կարողանում են դիպլոմ առնել, մինչեւ այս գործընթացի վերջակետը չդրվի այս համակարգում բարեփոխումների մասին խոսել չենք կարող։ Այդ մասին մտածեք»։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page