top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մինչև 200 նմուշի հետազոտություն` մեկ օրում. Բանակն առողջ է. Շուշան Ստեփանյան


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև 200 նմուշի հետազոտություն` մեկ օրում. ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված #COVID_19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։ Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։ Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։ Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են»:

0 comments
bottom of page