ՄԻԵԴ-ում ՀՀ գրասենյակի ներկայացուցչի գրասենյակից Քրիստինե Խանզադյանը 5 օրով մեկնում է ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՄԻԵԴ-ում ՀՀ գրասենյակի ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանզադյանը 5 օրով գործուղվում է ԱՄՆ: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը` 1. ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 3-րդ աշխատանքային խմբի 42-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2022 թվականի փետրվարի 14-18-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք): 2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: 3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ ճանապարհածախսն իրականացվելու է գործուղվող աշխատողի միջոցների հաշվին:




Comments