top of page

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել հայ գերիների գտնվելու վայրի վերաբերյալ

Nov 28, 2020
1 min read

Իրավաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնել են, որ Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020 թ․ և 27.11.2020 թ․ բավարարել է իրենց դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020 թ․ և 27.11.2020 թ․ բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝

Վահե Առաքելյանը,

Հայկ Արևշատյանը,

Մելքոն Հովհաննիսյանը,

Արտակ Ստեփանյանը,

Նաիրի Ղուկասյանը,

և

Էրիկ Խաչատրյանը,

Ռոբերտ Վարդանյանը,

Նարեկ Սիրունյանը,

Կարեն Մանուկյանը,

Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝

  • Ջոնիկ Թևոսյանը,

  • Էդվարդ և Արեգա Շահգելդյանները: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020 թ. և 04.12.2020 թ.»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:


 
 
 

Comments


bottom of page