top of page

ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ

Feb 4, 2021
1 min read

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` վերջինիս սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:

«2020 թվականի սեպտեմբերի 29-ին դատարանը բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն: Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակը կոնվենցիայի լուրջ խախտումների վտանգ էր առաջացնում, Դատարանը կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, այդ թվում՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների արգելումը)։

2020 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ Դատարանը պարզաբանել է, որ պետությունները պարտավոր են հարգել նաև հակամարտության ընթացքում գերեվարված անձանց և նրանց կոնվենցիոն իրավունքները: Բացի այդ, դատարանն ստացել է Հայաստանի և գերիների ազգականների կողմից բազմաթիվ հարցումներ. ներկայումս ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում:

Դատարանը պատասխանող կառավարությանը առաջարկել է տեղեկատվություն ներկայացնել համապատասխան անձանց մասին։

Հայաստանի միջպետական գանգատը պարունակում է խախտումների մասին պնդումներ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում` ներառյալ քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական և հասարակական սեփականության ու ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, քաղաքացիների նկատմամբ մահապատժի, դաժան վերաբերմունքի մասին»,- նշված է հայտարարության մեջ::

ՄԻԵԴ-ը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ստացել է նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական գանգատը և՝ ընդհանուր առմամբ 13 ադրբեջանցի գերու վերաբերյալ դիմում:

 
 
 

Comments


bottom of page