top of page

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». Արսեն Թորոսյան

Apr 1, 2020
1 min read

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է տանը մնալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի տարածման տեմպը կառավարությանը միայնակ կոտրել չի կարող, սակայն այն հնարավոր է կոտրել բոլորի համատեղ ջանքերով։ Այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում։

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան»,– գրել է Թորոսյանը։Առողջապահության նախարարը նշել է, որ, եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ:


 
 
 

Comments


bottom of page