top of page

Մի քանի օրից մեր քաղաքացիների թեստեր կանենք կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր․ ՆՈՐՔ Ինֆեկցիոն

Mar 22, 2020
1 min read

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․

«Այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր»։ 

 
 
 

Comments


bottom of page