Մի շարք մարզերում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 4-9-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+35, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+35, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+36, Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+37, Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+37, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+37, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+33, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+37:




Comments