top of page

Մի խումբ տղամարդիկ «քեֆ են արել» Սելիմի քարավանատանը.հերթական դեպքը հուշարձանի տարածքում (տեսանյութ)

May 17, 2020
1 min read

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մի խումբ մարդիկ Սելիմի քարավանատանը, որն ունի մշակութային հուշարձանի կարգավիճակ, «քեֆ են արել»:

ՊՈԱԿ-ի էջում հրապարակվել են նաև տեսակադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ ալկոհոլային խմիչք օգտագործում և ճաշի պատրաստություն տեսնում: Տեսանյութը համացանցում հրապարակվել է օրեր առաջ:

«Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք՝ գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։ Մինչեւ երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։ Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա»,- տեսանյութին կից նշվում է գրառման մեջ։



 
 
 

Comments


bottom of page