top of page

Մի՛ զանգեք ինձ և ցավակցական խոսքեր հայտնեք, Էրիկս չի զոհվել. Լարի Ավետիսյան

Oct 10, 2020
1 min read

Հոկտեմբերի 2-ին հրապարակված զոհերի ցուցակում էր նաև Էրիկ Վարունցի անունը: Ֆեյսբուքյան օգտատեր Լարի Ավետիսյանը իր էջում գրել է, որ վերջինս ողջ է և գտնվում է հիվանդանոցում. «ՉԻ՛ ԶՈՀՎԵԼ ...


Վարունց Էրիկ Արամի ,ծնվ. 2000թ. Ժողովուրդ ջան առաջ խնդրում էի հիմա արդեն պահանջում եմ ՝ ովքեր ապատեղեկատվության աղբյուրներից օգտվելուց,պաշտոնական էջերից ճշտում չեն անում ,մի՛ զանգեք ինձ և ցավակցական խոսքեր հայտնեք ։Ես հասկանում եմ դեռ բոլորը չէ՛ ,որ տեղյակ են եղբորս կենդանի լինելու մասին ,բայց մեզ էլ հասկացեք ամեն զանգով սիրտս պոկում եք ։Առանց այդ էլ շատ դժվար ենք հավատացել,որ կենդանի է և հրաշքով է փրկել ինքն իրեն սատանայի ճիրաններից։Ախր էլ ուժ չունեմ ասելու ՝

Էրիկս վիրավոր է և հրաշագործ բժիշկների ձեռքով կամաց֊կամաց

Կազդուրվում է։


Խնդրում եմ տարածել»:


 
 
 

Comments


bottom of page