top of page

ՄԹ-ում դեսպան Ներսեսյանը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են ԼՂ խնդրին

Apr 1, 2022
1 min read

ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին:

Ջեյմս Քլևերլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է մանրամասներ ու նշել, որ քննարկման օրակարգում եղել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները:

«Տեղի ունեցան օգտակար քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուծման կարևորության վերաբերյալ: Անդրադարձ է եղել Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի գործընկերության զարգացման հնարավորություններին»,-նշել է Ջեյմս Քլևերլին՝ ընդգծելով, որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

 
 
 

Comments


bottom of page